Կարեն Կարապետյանը
09:47 | 21.02.17 | Նորություններ | exclusive 14515
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ Իսրայելի օրինակը «միանշանակ համադրելի է» Հայաստանի հետ:
«Ակնհայտ է, որ եթե մենք տարածաշրջանում չունենայինք այն խնդիրները, որ ունենք, մեր տնտեսության զարգացումն ավելի դյուրին կլիներ: Իսրայելի օրինակն իսկապես շատ լավ օրինակ է եւ ինչ-որ առումով ես ցանկանում եմ, որ մենք էլ եզրակացություններ անենք եւ ընդունենք, որ խնդիրները ոչ միշտ են խոչընդոտ հանդիսանում», - ասել է կառավարության ղեկավարը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում:
«Արտաքին, աշխարհաքաղաքական, տրանսպորտային եւ այլ խնդիրների բեռի տակ մենք հաճախ չենք կարողանում մեր «մեջքն ուղղենք», հպարտ կանգնենք ու դեպի վաղվա օրը ավելի լավատեսորեն ու հավակնոտ նայենք:
Խելացի կառավարում իրականացնելու դեպքում կարող ենք էական փոփոխություններ գրանցել առանցքային ոլորտներում», - ասել է Կարեն Կարապետյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:
Դրանում Կարեն Կարապետյանը անդրադառնում է մի շարք տնտեսական եւ քաղաքական թեմաների, ինչպես նաեւ մեկնաբանում է իր ոճին վերաբերող հարցերը: