14:35 | 13.02.17 | Նորություններ | 12435

Ucom-ը հանդես է եկել նոր առաջարկով

Ucom-ը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ից ապրիլի 13-ը ընկերության շարժական ինտերնետի U!Flash 8000 եւ U!Fi 8000 սակագնային պլաններին միացած բոլոր բաժանորդները 1 SIM-քարտի փոխարեն կստանան 2 SIM-քարտ եւ մշտական հնարավորություն կունենան կիսելու ինտերնետի ծավալը երկուսի միջեւ:

«Այս քարտերով բաժանորդները միաժամանակ կօգտագործեն սակագնային պլաններով նախատեսված 25 ԳԲ ինտերնետի ծավալը, որն սպառելուց հետո քարտերից յուրաքանչյուրով կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչեւ 1024 կբ/վրկ ներբեռնման արագությամբ: Ավելին՝ առաջարկին 1 տարով միանալու դեպքում շարժական ինտերնետի 4G+ ցանցի հետ համադրելի U!Fi մոդեմը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 1 դրամով»,- ասված է հաղորդագրությունում:

«Ինտերնետ միասին» ծառայությունը  հասանելի է նաեւ ինտերնետի  5000 եւ 6000 սակագնային պլանների բաժանորդներին՝ 2000 դրամ ամսավճարի դիմաց: