11:11 | 25.01.17 | Նորություններ | 3915

    ՀՀ ստարտափները կարող են մասնակցել YTILI փոխանակման ծրագրին

    Հայկական ստարտափների ներկայացուցիչները կարող են դիմել ԱՄՆ-ում կայանալիք Անդրատլանտյան նորարար երիտասարդ առաջնորդների նախաձեռնություն (YTILI) ծրագրին:  

    Դիմումների ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 6-ն է: Դիմում-հայտը հասանելի է այստեղ:
     
    Ընտրված մասնակիցներն ԱՄՆ-ում կներգրավվեն առեւտրային եւ սոցիալական բիզնեսների զարգացմանը նպաստող մասնագիտական զարգացման եւ առաջնորդության ծրագրերում: Ծրագիրը կօգնի ներդրողներին գրավելու եւ ստարտափներին աջակցելու նպատակով կապեր ձեռք բերել եւ երկարատեւ համագործակցություն հաստատել:

    YTILI ծրագրին կարող են դիմել 24-35 տարեկան անձիք, որոնք ունեն առնվազն 2 տարվա ձեռներեցական կամ առաջնորդական փորձ, ամերիկյան J-1 վիզա ստանալու իրավունք, ինչպես նաեւ անգլերեն լեզվի բավարար հմտություններ: Դիմորդները չպետք է հանդիսանան ԱՄՆ քաղաքացի կամ աշխատեն ամերիկյան կառավարությունում:

    Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: