13:53 | 30.12.16 | Նորություններ | 25006

Ucom-ի կապը հասանելի է Դիլիջանի թունելում ու Երեւանի մետրոյում

2016թ. ընթացքում շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացման նպատակով Ucom ընկերությունը նոր կայաններ է գործարկել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Հայաստանի տարբեր մարզերում:

Այս տարվա աշխատանքների արդյունքում 4G+ ցանցը հասանելի է Երեւանում, ընդ որում նաեւ՝ Երեւանի մետրոպոլիտենում, Ծաղկաձոր քաղաքում, Երեւանից Վաղարշապատ ձգվող հատվածում ու ճանապարհին, նաեւ՝ այդ տիրույթի գյուղերում, Վաղարշապատում, Գավառում, Մարտունիում եւ հարակից տարածքներում տեղակայված գյուղերում, ինչպես նաեւ՝ այդ տիրույթի ճանապարհներին:

Գեղարքունիքի մարզում նոր ցանցը հասանելի է Գանձակ, Կարմիրգյուղ, Սարուխան, Լանջաղբյուր, Լիճք, Վերին Գետաշեն, Վարդաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ եւ հարակից տարածքում գտնվող այլ գյուղերում: Իսկ Արմավիրի մարզում նոր ցանցից հնարավոր է օգտվել Հայթաղ, Գեղակերտ, Հովտամեջ, Արշալույս, Ծակգյուղ, Արտիմետ, Զվարթնոց, Փարաքար, Մուսալեռ, Հայանիստ, Խաչփառ, Հովտաշատ, Զորակ, Դաշտավան եւ հարակից տարածքում գտնվող գյուղերում:  

«Ամբողջ տարվա կտրվածքով, ինչպես նաեւ այս ձնառատ օրերին մեր տեխնիկական անձնակազմը շարունակել է աշխատել ցանցի արդիականացման ուղղությամբ, ընդ որում՝ բավականին վտանգավոր պայմաններում, սակայն այս ամենն արվել է մեր բաժանորդների գոհունակությանն արժանանալու համար», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:    

3G ցանցը նույնպես արդիականացվել է Շիրակի մարզում, մասնավորապես՝ Արթիկ, Մարալիկ, Թալին, Սառնաղբյուր, Մուսայելյան, Հարթաշեն համայնքներում: Արդիականացում է տեղի ունեցել նաեւ Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ, Կեչուտ, Հերմոն, Գողթանիկ, Արատես, Կարմրաշեն համայնքներում եւ վերջիններս իրար միացնող միջհամայնքային ճանապարհին: Արագածոտնի մարզում ցանցի բարելավման աշխատանքներն ավարտվել են Ապարանում, Մելիքգյուղում, իսկ Տավուշի մարզում՝ Դիլիջանի թունելում եւ Սեւանից դեպի Դիլիջան տանող ամբողջ ճանապարհի երկայնքով: