17:19 | 15.12.16 | Նորություններ | 6225

Քննարկվել է «Խելացի քաղաք»-ի ներդրման հնարավորությունը ՀՀ-ում

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ընդունել է Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ու չինական GSAFETY ընկերության պատվիրակությանը:

Հաշվի առնելով GSAFETY ընկերության փորձառությունը տրանսպորտի ոլորտում անվտանգության համակարգերի ներդրման գործում՝ քննարկվել է հնարավոր համագործակցությունը «Խելացի քաղաք» նախագծի մշակման եւ այն Հայաստանի քաղաքներից մեկում ներդնելու գործընթացում:

GSAFETY-ի կառավարման խորհրդի անդամ Սյուե Հայլունն առաջարկել է գործակցություն նաեւ հանրային տրանսպորտի կառավարման եւ երթեւեկության անվտանգությանը վերաբերող համակարգերի ներդրման գործում:

«Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտը բազմապրոֆիլ գիտահետազոտական կազմակերպություն է, որի մասնագետների գիտատեխնիկական ձեռքբերումները ներդրվում են արդյունաբերության տարբեր ոլորտներում:

GSAFETY ընկերությունը մասնագիտացած է ծրագրային համակարգերի մշակման գործում, որոնք կիրառվում են հանրային անվտանգության տարբեր ոլորտներում: