13:04 | 15.12.16 | Նորություններ | 3526
ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, հայտարարում է մրցույթ՝ պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաեւ զորակոչիկների մասնագիտական կարողություններն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով:
ՀՀ ՊՆ-ում նշել են, որ մրցույթին կարող են մասնակցել 2016թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա, ե՛ւ տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների, ե՛ւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտական խոր գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները՝ «ծրագրավորում», «ցանցեր», «կիբեռանվտանգություն» մասնագիտություններով:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչեւ դեկտեմբերի 25-ը կարող են գրանցվել այստեղ:
Հարցերի եւ ռեզյումեների ուղարկման համար գործում է նաեւ էլ.փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝+374 10 29 44 16: