18:14 | 12.12.16 | Նորություններ | 13259

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել «Հովեր» երգչախմբին

«Հովեր» պետական կամերային երգչախումբը, Վահագն Հայրապետյանի ջազ տրիոյի հետ համատեղ, Ապարանի ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումներ է ներկայացրել:

Նախատեսվում է այս ծրագիրն ապագայում կյանքի կոչել նաեւ Հայաստանի այլ, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում եւ արտերկրում:

«Մեր գործընկերների հաջողությունը նաեւ մեր հաջողությունն է: Ուրախ ենք արձանագրել, որ թիրախավորված համագործակցության արդյունքում՝ նպաստել ենք երգչախմբային արվեստի զարգացմանն ու կատարելագործմանը: «Հովեր»-ը պատվով է կատարում համաշխարհային հեղինակավոր համերգասրահներում Հայաստանը ներկայացնելու առաքելություն ու ազգային մշակույթին ծառայելու պատասխանատվությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: