Microsoft Learning հարթակում ներկայացվել են Azur ամպային հարթակի մասին անվճար օնլայն դասընթացներ:

Itel.am-ի հետ զրույցում Microsoft Հայաստան/Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ծրագրավորման տեխնոլոգիաների գծով փորձագետ Լեւոն Հովհաննիսյանը նշել է, որ ներկայում հարթակում ներկայացված է 6 դասընթաց:

«Դասընթացները հիմնականում Azure ամպային հարթակին են վերաբերում: Դրանք տարբեր բարդության են՝ սկսած Azure-ի մասին նախնական գիտելիքներից մինչեւ խոր տեխնիկական գիտելիքներ»,- նշել է Լեւոն Հովհաննիսյանը:

Օնլայն դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Դասընթացները կշարունակվեն մինչեւ 2017թ. հունիսի վերջ: