16:24 | 25.11.16 | Նորություններ | 15080
«Վիմպելկոմ գրուպ»-ի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխայիլ Գերչուկն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Eurasia Mobile Challenge միջազգային մրցույթի տարածաշրջանային եզրափակիչը կկայանա 2017թ. հունվարին՝ Երեւանում:
«Այդ միջոցառման ընթացքում էլ կորոշվեն այն թիմերը, որոնք կմասնակցեն Global Mobile Challenge մրցույթին Բարսելոնայում: Մրցույթի միջոցով եվրասիական երկրների ստարտափներին խրախուսում ենք ներկայացնել իրենց գաղափարները: Ձեռներեցների, վենչուրային հիմնադրամների հետ աշխատելու մեծ փորձ ունենք»,- ասել է նա:
Beeline Հայաստանի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին ասել է, որ ընկերությունը պատրաստ է աջակցել ցանկացած հետաքրքիր գաղափարի:
«Մենք ուզում ենք դառնալ հեռահաղորդակցության եւ տեխնոլոգիական էկոհամակարգի մի մասը, ցանկանում ենք օգնել երիտասարդներին ունենալ ավելի լավ հնարավորություններ: Մենք բաց ենք նոր գաղափարների համար եւ պատրաստ ենք աջակցել ցանկացած հետաքրքիր գաղափարի, որը կառաջարկվի մեզ: Մենք հիմա աշխատում ենք մի քանի գաղափարների զարգացման վրա: Դրանք այնքան հետաքրքիր գաղափարներ են, որ կիրառելի են նաեւ այլ երկրներում տեղայնացնելու համար»,- նշել է Անդրեյ Պյատախինը: