11:04 | 23.11.16 | Նորություններ | 13214
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում Վայոց ձորի Բարձրունի գյուղն ամբողջությամբ ապահովվել է լուսավորությամբ:
Երկու փուլով իրականացված ծրագրի արդյունքում տեղակայվել է 81 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ:
«Այսպիսի բնակավայրերում առկա խնդիրների լուծման միջոցներից մեկը դրանց նկատմամբ համակարգված մոտեցումն է: Այս ծրագրի հիմքում առանձնացնում ենք կարեւոր երեք թիրախ. սահմանին ապրող մեր հայրենակիցը, նրա ծախսերի կրճատումը եւ մարդ-բնություն կապի ներդաշնակությունը: Մենք ձգտում ենք ապահովել անվտանգություն, խնայողություն եւ բնապահպանություն: Սա մի նախաձեռնություն է, որն ունենալու է եւ՛ կարճաժամկետ եւ՛ երկարաժամկետ արդյունք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Լուսատուները բնակավայրի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչեւ 00:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: