16:40 | 14.11.16 | Նորություններ | 10472

Siemens-ը $4.5 մլրդով կգնի Mentor Graphics-ը

Գերմանական Siemens ընկերությունը կգնի ամերիկյան Mentor Graphics-ը $4.5 մլրդ-ով:

Mentor Graphics-ը, որը 2008-ից ներկայացուցչություն ունի նաեւ Հայաստանում, էլեկտրոնիկայի եւ ծրագրային ապահովման լուծումներ առաջարկող առաջատար ընկերություններից է: Այն տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն եւ սպասարկում աշխարհի ամենահայտնի ընկերություններին էլեկտրոնիկայի եւ կիսահաղորդիչների ոլորտում: 1981թ. հիմնադրված Mentor Graphics-ի նախորդ տարվա եկամուտը կազմել է $1.18 մլրդ:

Siemens-ն իր տարածած հաղորդագրությունում նշել է, որ Mentor Graphics-ի գնումը կնպաստի մինչեւ 2020թ. իրենց ռազմավարության իրականացմանը, որը ներառում է արդյունաբերական ոլորտում ծրագրային ապահովման համար հնարավորությունների ընդլայնում: