17:08 | 03.11.16 | Նորություններ | 11827

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը բարելավել է «Լիցք +» ծառայության պայմանները

    Մինչեւ 2017թ. փետրվարի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու «Լիցք +» ծառայությունից 300 դրամի չափով՝ նախկին 200-ի փոխարեն:

    Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *221# հրահանգը:

    Ծառայության ակտիվացման գինը 20 դրամ է: Այն գանձվում է ծառայության վավերականության ժամկետի ավարտին՝ ապաակտիվացվելուց հետո հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում: Հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում այն գանձվում է հաշվի վրա գումարի հերթական մուտքագրումից հետո:

    Ծառայության դիմաց գումարը կարելի է վճարել նաեւ «Փողանցում» ծառայության միջոցով ստացված գումարի հաշվին: