14:34 | 31.10.16 | Նորություններ | 12655

ՀՀ-ում վենչուրային նոր հիմնադրամ կստեղծվի

Հայաստանում հաջորդ տարի նոր ձեւաչափի վենչուրային հիմնադրամ կստեղծվի:

Այս մասին Itel.am-ին տեղեկացրել է «Դոմ-Դենիել» ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանը՝ ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում հոկտեմբերի 28-29-ին կայացած FinTech ձեւաչափի առաջին Fintegration հաքաթոնի շրջանակում:

Արտաշես Քալանթարյանը նշել է, որ նոր հիմնադրամն էապես կտարբերվի աշխարհում արդեն գործող հիմնադրամներից:

«Այն կլինի աքսելերացիոն ծրագրի եւ վենչուրային ֆոնդի խառնուրդ, որի նպատակն է լինելու գտնել խելացի երիտասարդների եւ ապացուցել նրանց, որ անկախ աշխարհագրական դիրքից` լավ գաղափար ունենալու դեպքում ամեն ինչ հնարավոր է, եւ որ այդ գաղափարներն իրագործելու հարցում մենք նրանց կօգնենք»,- ասել է Արտաշես Քալանթարյանը: