16:16 | 27.10.16 | Նորություններ | 4496

Dasaran-ը կաջակցի աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը

Հոկտեմբերի 27-ին «Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի, «Dasaran» կրթական ծրագրի եւ «ԱրմԱս» ընկերության միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր:

Dasaran-ում նշել են, որ հուշագրի նպատակն է համատեղ ուժերով նպաստել հայ աշակերտների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը, խթանել խաղողագործության եւ ընդհանուր գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքների տարածումը:

Հուշագրի շրջանակում «Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամն անվճար հիմունքներով կստեղծի եւ կտրամադրի գյուղատնտեսության ոլորտի, խաղողի մշակման եւ արդյունաբերության մասին համապատասխան բովանդակություն, որը Dasaran-ն իր հարթակի միջոցով հասանելի կդարձնի հայ աշակերտներին՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից ու բնակության վայրից:

Ստացած կրթական տեղեկատվությունը գործնականում կիրառելու եւ հմտության վերածելու հարցում աջակցություն կցուցաբերի «ԱրմԱս» ընկերությունը: