10:02 | 24.10.16 | Նորություններ | 9694

Beeline ակցիայի մասնակիցները պարգեւատրվեցին սմարթֆոններով

Beeline-ի քարտային հեռախոսներին նվիրված հատուկ ակցիայի շրջանակում 10 ամենահաջողակները պարգեւատրվեցին սմարթֆոններով։

Beeline Smart Pro 5 սմարթֆոն ստանալու համար անհրաժեշտ էր ուշադիր լինել Երեւանում գտնվող Beeline–ի քարտային հեռախոսներին եւ պատասխանել քարտֆոնի զանգին։
 
«Շնորհավորում եմ բոլոր այն հաջողակներին, ովքեր այսօր արժանացան մեր նվերներին։ Համոզված եմ, որ  մեզ ոչ միայն հաջողվեց երկրորդ կյանք տալ քաղաքային ավտոմատ հեռախոսներին, այլ մեկ անգամ եւս ապացուցել մեր հոգատար վերաբերմունքը Beeline բաժանորդների հանդեպ։ Քարտային հեռախոսներից անվճար զանգեր կատարելու հնարավորության մասին մենք հայտարարել ենք ընդամենը  մի քանի օր առաջ, սակայն արդեն ստացել ենք բազմաթիվ դրական արձագանքներ։ Անչափ ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը կարճ ժամանակահատվածում այսքան լայն տարածում գտավ եւ սիրվեց բոլորի  կողմից», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հայաստանի բնակիչներն այսուհետ կարող են Beeline քարտային հեռախոսներից իրականացնել անվճար զանգեր դեպի Beeline-ի ֆիքսված ցանց ողջ Հայաստանում։ Անվճար զանգ կատարելու համար, հեռախոսահամարը հավաքելուց առաջ, պետք է անպայման հավաքել 9 թիվը, այլապես զանգը կտարիֆիկացվի։ 9 թիվը հավաքելուց հետո անհրաժեշտ է հավաքել քաղաքի կոդը, այնուհետ սպասել մոտ 5 վայրկյան եւ հետո միայն հավաքել զանգվող բաժանորդի հեռախոսահամարը։

Հայաստանում գործում է ավելի քան 400 Beeline քարտային հեռախոս։