17:00 | 17.10.16 | Նորություններ | 6877

ՎիվաՍել-ՄՏՍ-ն անցկացրել է հերթական Բաց դռների օրը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական Բաց դռների օրն էր կազմակերպել՝ այս անգամ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի երրորդ կուրսի Մարքեթինգի, Կառավարման եւ Ֆինանսների ֆակուլտետների ուսանողների համար:

Ուսանողների հանդիպումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ կազմակերպվել էր համալսարանի նախաձեռնությամբ:

«Նույնիսկ ամենախելացի ու ամենատաղանդավոր երեխաներն իրենց հնարավորությունները դրսեւորելու համար աջակցության եւ ուղղորդման կարիք ունեն: Մասնագիտական զարգացման եւ կատարելագործման դժվարին ուղին լի է բազմաթիվ խոչընդոտներով, որոնցից շատերից կարելի է խուսափել՝ հետեւելով այդ ճանապարհն արդեն անցած փորձառու մասնագետների խորհուրդներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամ է ձեռք մեկնել երիտասարդներին՝ կիսվել նրանց հետ ավելի քան 10 տարիների ընթացքում կուտակած փորձով, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել պրակտիկայի ընթացքում ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ եւ գործնական գիտելիքներ, ինչը կօգնի նրանց ավելի մրցունակ լինել աշխատաշուկայում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: