11:56 | 14.10.16 | Նորություններ | 12364
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրի համար 2016թ. մոտ 105 մլն դրամի ներդրում է կատարել:
Այս անգամ Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքում պատերի ծեփամածկման աշխատանքներ են կատարվել Ստեփանյանների կիսակառույց տանը:
«Ամենակարեւոր արժեքը մարդն է: Մեր բոլոր ծրագրերի գնահատման միավորը մեր համաքաղաքացիների գոհունակությունն է: Եթե այդ ցուցիչը կա, ուրեմն ծրագիրն արդարացված է: Իսկ այդ գոհունակությունը ձեւավորվում է բազմաշերտ գործոնների համադրությամբ: Բավական չէ որպես բիզնես հասարակությանը միայն առաջարկել ապրանք: Մենք մատուցում ենք բարձրակարգ ծառայություններ, նորարարական լուծումներ, շուկայում պահպանում ենք առաջատարի մեր դիրքերը՝ զուգահեռաբար աջակցում ենք խնդիրները հաղթահարելու հարցում: Դա անհատի, հասարակության եւ երկրի նկատմամբ դրսեւորվող պատասխանատու մոտեցում է: Տարիների իրենց երազանքին հասած բոլոր ընտանիքները ձեռք են բերել ոչ միայն նյութական արժեք՝ բնակարան, այլեւ ապագան հավատով ապրելու վստահություն, միմյանց խնդիրներին արձագանքելու, դրանք լուծելու պատրաստակամություն եւ այլն: Հաճելի է արձանագրել, որ մեր կազմակերպության՝ տարիների ռազմավարությունն այսօր սկսում է որպես արժեհամակարգ ձեւավորվել նաեւ այլ ընկերություններում եւ միջավայրում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: