15:21 | 03.10.16 | Նորություններ | 15456

Beeline-ի աջակցությամբ Երեւանում մեկնարկել է «Հեքըթոն 2016»-ը

Beeline-ը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հոկտեմբերի 1-ին անցկացրել են «Հեքըթոն» նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթը:

«Հեքըթոն» մրցույթի նպատակն է խրախուսել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդներին օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները եւ առաջարկել հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող թվային ու նորարար լուծումներ։ 

Հաղթող են ճանաչվել ArmCover եւ TopSoft թիմերը, որոնք ստացել են համապատասխանաբար 1000 եւ 500 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ:

«Հեքըթոն»-ի ձեւաչափը մասնակիցներից պահանջում է որոշակի գաղափարի առկայություն եւ հնարավորություն է տալիս 12 ժամվա ընթացքում աշխատել թիմի կազմում եւ փորձել առավելագույն կերպով այն կյանքի կոչել: Մրցույթի անցկացման նման մոտեցումն օգտակար է նաեւ մասնակիցների համար, քանի որ հնարավորություն է տալիս աշխատել թիմում եւ խնդիրների լուծմանն ավելի օբյեկտիվ մոտենալ: Ես, ինչպես նաեւ մրցույթի կազմակերպիչները, վստահ ենք, որ այն կգտնի թարմ մոտեցում եւ նոր գաղափարներ, որոնք կնպաստեն երկրում հեռահաղորդակցության ոլորտի ավելի արագ զարգացմանը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: