13:55 | 23.09.16 | Նորություններ | 6288

Yahoo-ից գողացել են 500 մլն օգտատիրոջ տվյալներ

Yahoo-ն հաստատել է տեղեկություններն այն մասին, որ ենթարկվել է մասսայական հաքերային հարձակման, որի հետեւանքով տեղի է ունեցել ավելի քան 500 մլն օգտատերերի տվյալների արտահոսք:

Yahoo-ն պնդում է, որ հաքերները գործել են պետություններից մեկի աջակցությամբ:

«Մեր ընկերության վերջին հետազոտությունը հաստատել է, որ օգտատերերի հաշիվներից որոշակի տեղեկատվություն գողացվել է ընկերության ցանցից 2014թ. վերջին, այն անձանց կողմից, որոնց Yahoo-ն համարում է պետության կողմից աջակցություն ստացողներ: Մենք աշխատում ենք իրավապահների հետ այս հարցի շուրջ»,- նշել են ընկերությունում:

Գողացված տվյալները ներառում են անձնական տեղեկատվություն՝ ներառյալ օգտատերերի անունները, նրանց էլեկտրոնային նամակագրությունը, ծննդյան օրը, հեռախոսի համարները եւ գաղնաբառերը, ինչպես նաեւ չգաղտնագրված գաղտնի հարցերը եւ դրանց պատասխանները, որոնք օգտագործվել են լրացուցիչ նույնականացման համար:

Recode պարբերականը խորհուրդ է տալիս Yahoo-ից օգտվողներին կատարել հետեւյալ քայլերը՝

-Փոխեք ձեր բոլոր գաղնաբառերը,
-Վերընթերցեք հին նամակները եւ ջնջեք «զգայուն բովանդակությունը»,
-Սկսեք Gmail օգտագործել կամ գաղտնագրում օգտագործեք,
-Միացրեք կրկնակի նույնականացման գործառույթը եւ թարմացրեք ձեր կողմից օգտագործվող հավելվածները,
-Մի բացեք կասկածելի էլնամակներ:

Հիշեցնենք, որ հուլիսին ինտերնետ ծառայություններ մատակարարող ամերիկյան Verizon Communications-ը գնել էր Yahoo-ն $4.8 մլրդ-ով: Այդպիսով Yahoo-ն ինտրեգրվել է AOL մեդիա կորպորացիային, որը Verizon-ն անցած տարի գնել էր $4.4 մլրդով: