14:18 | 05.09.16 | Նորություններ | 12876

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Beeline-ը գործարկել են քոբրենդինգային քարտ

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Beeline-ը գործարկել են նոր համատեղ քարտ, որը կարագացնի ու կպարզեցնի վարկային գիծ ստանալու գործընթացը:

Ինչպես նշել են բանկում, համագործակցության շրջանակում Beeline-ի հավատարիմ բաժանորդները հնարավորություն կստանան ձեւակերպել ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային քարտերն առավել պարզեցված ընթացակարգով եւ մինչեւ 45 օր մարման արտոնյալ ժամանակահատվածով:

«Մենք ուրախ ենք համագործակցել Beeline-ի հետ եւ համոզված ենք, որ մեր տեխնոլոգիական եւ ֆինանսական հնարավորությունները թույլ կտան գործընկերոջ բաժանորդներին մասնակցել ծրագրին ավելի շահավետ պայմաններով: Beeline-ի հետ համատեղ քարտի թողարկումը եւս մեկ քայլ է վարկային գծի ձեւակերպման գործընթացի հեշտացմանն ընդառաջ, որը տնտեսում է մեր հաճախորդների ժամանակը եւ ռեսուրսները»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւս կարեւորել է այս համագործակցությունը:

«Մեր նշանաբանն է ծառայությունների պարզությունն ու հարմարավետությունը, եւ Beeline-ը ուրախ կլինի ընդլայնել դրա կիրառման սահմանները: ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործընկերության շնորհիվ մենք չենք սահմանափակվի սեփական պրոդուկտներով ու ծառայություններով, այլեւ հնարավորություն կտանք մեր հավատարիմ հաճախորդներին ստանալ ավանդական բանկային ծառայություններն ավելի արագ, հեշտ ու հարմարավետ»,- ասել է Անդրեյ Պյատախինը:

Բանկում տեղեկացրել են, որ ընկերությունների քոբրենդինգային քարտը կարող են ստանալ լավ վարկային պատմություն ունեցող՝ Beeline-ի հավատարիմ բաժանորդները:

Նախագծին մասնակցելու մասին SMS հաղորդագրություն ստանալուց հետո պետք է դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ քարտի ձեւակերպման համար, որի համար անհրաժեշտ է ունենալ միայն անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ/սոցիալական քարտ կամ դրա բացակայության մասին տեղեկանք: