16:30 | 19.08.16 | Նորություններ | 8496
Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի արդիականացմանն ուղղված աշխատանքները:
Օգոստոսին մեկնարկել են բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Տավուշի մարզի Մովսես համայնքում:
Արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչեւ ս.թ. հոկտեմբերի 15-ը, նշված համայնքների բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի ծառայություններ:
Ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:
«Beeline-ը շարունակում է ընդլայնել ցանցը Հայաստանի մարզերում` լայնաշերտ ինտերնետի ծառայությունները հասանելի դարձնելով ավելի մեծ թվով համայնքներում: Մենք ձգտում ենք որակյալ կապով ապահովել սահմանամերձ շրջաններում գտնվող համայնքները, որոնցից շատերի բնակիչներին այսօր դեռ հասանելի չեն լայնաշերտ ինտերնետի ծառայություններ: Այդ համայնքների թվում է նաեւ Տավուշի մարզի Մովսես գյուղը, որի բնակիչները մոտակա ժամանակում հնարավորություն կունենան օգտվելու Hi Line ինտերնետի մեր պարզ, հարմար եւ մատչելի ինտերնետ ծառայություններից», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
2015 թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 9 բնակավայրի հեռախոսային ցանց: