11:09 | 25.07.16 | Նորություններ | 5273

Ucom-ի աջակցությամբ հայ մարզիկների առաջին խումբը մեկնել է Ռիո դե Ժանեյրո

Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի առաջին խումբն այսօր կեսգիշերին ուղեւորվել է դեպի Ռիո դե Ժանեյրո։

Լողորդներից, ծանրորդներից եւ աթլետներից կազմված խումբն ուղեւորվել է Երեւան-Դոհա-Ռիո դե Ժանեյրո չվերթով:

Ծանրորդների թիմը գլխավորում է հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, իսկ աթլետները խաղերին կմասնակցեն աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ: Ծանրորդների հետ Ռիո չի մեկնել Առաքել Միրզոյանը, որը թիմին կմիանա ավելի ուշ:

Հայ մարզիկների եւս մեկ խումբ Ռիո կմեկնի հուլիսի 26-ի գիշերը:

«Մենք լիահույս ենք, որ ազգային օպերատորի աջակցությամբ Ռիո մեկնած ազգային օլիմպիական հավաքականն օգոստոսի վերջին ոսկե մեդալներով ծանրաբեռնված կվերադառնա Հայաստան»,- նշել է Ucom ընկերության բրենդի զարգացման եւ հաղորդակցման բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը։