14:07 | 14.07.16 | Նորություններ | 6591
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ 2016թ. օգոստոսի 15-ն ընտրելով Alcatel Pixi 3 (4), Alcatel Pixi 4 (4) կամ BLU Dash L սմարթֆոնը եւ բաժանորդագրվելով «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով՝ ամսական 2500 դրամի դիմաց բաժանորդը ստանում է 1500 ներցանցային րոպե, 1000 ՄԲ ինտերնետ եւ ցանցի ներսում 1000 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:
Առաջարկի շրջանակում սմարթֆոնը կարելի է ստանալ 1 դրամով:
««STARTPHONE» սակագնային պլանի նկատմամբ աճող հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ գործում է «բոլորը՝ մեկում» սկզբունքով: Բաժանորդագրվելով այդ սակագնային պլանին, բաժանորդը կարող է ոչ միայն սարքերի լայն տեսականուց ընտրել գնային ցանկացած կատեգորիայում իրեն առավել հարմար սմարթֆոնը, այլեւ՝ Հայաստանում ամենաընդարձակ բջջային ցանցի ներսում ստանալ զգալի քանակությամբ խոսելաժամանակ, SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն, ինչպես նաեւ որոշակի ծավալի ինտերնետ: «STARTPHONE» սակագնային պլանի առավելություններից են նաեւ ամսավճարի մատչելիությունը, բաժանորդագրության դյուրին ընթացակարգը, ինչպես նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հաճախորդների սպասարկման բարձր որակը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: