08:02 | 08.07.16 | Նորություններ | 2754
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հուլիսի 11-ից օգոստոսի 31-ը կազմակերպում են ամառային դպրոց 12-18 տարեկան դպրոցականների համար:
ՁԻՀ-ում նշել են, որ ամառային դպրոցի նպատակն է դպրոցականներին ուսուցանել ծրագրավորման լեզուներ, զարգացնել նրանց մոտ տրամաբանական եւ ալգորիթմական մտածողությունը, ամառային արձակուրդները կազմակերպել հետաքրքիր եւ արդյունավետ:
Դպրոցի ծրագրում ներառված են գրաֆիկական դիզայնի, ալգորիթմների (բլոկ-սխեմաներ), Python-ի, web ծրագրավորման (HTML, CSS), անգլերենի, հանրային խոսքի հմտությունների (հայերեն/անգլերեն տարբերակներ) դասընթացներ:
‹‹Հաշվի առնելով ՏՏ ոլորտում առկա մասնագետների մեծ պահանջարկը՝ կազմակերպում ենք այս Ամառային դպրոցը, որը հնարավորություն կտա բոլոր հետաքրքրված դպրոցականերին սովորել ծրագրավորում, ձեռք բերել տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, մոտ լինել տեխնոլոգիական աշխարհին: Մեր նպատակներից է նաեւ դեռեւս փոքր տարիքից կողմնորոշել երեխաներին իրենց մասնագիտության ընտրության հարցում››,- ասել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Նելսոն Մամուլյանը: