07:52 | 30.06.16 | Նորություններ | 7328

Ucom-ը սկսել է Acer պլանշետների եւ սմարթֆոնների վաճառքը

Ucom ընկերությունը սկսել է Acer բրենդի պլանշետների, ինչպես նաեւ սմարթֆոնների վաճառքը:

«Նոր սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել Ucom-ի սպասարկման սրահներում եւ առցանց, ինչպես առավել մատչելի ու գրավիչ տարբերակներով՝ շարժական կապի ձայնային եւ ինտերնետային առաջարկների հետ համակցված, այնպես էլ մանրածախ վաճառքի գներով: Սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել ամսական սկսած 2400 դրամից, բաժանորդագրվելով, օրինակ՝ Ունիվերսալ 2900 սակագնային պլանին: Իսկ պլանշետները կարելի է ձեռք բերել, միանալով U!Tab եւ U!Flash շարժական ինտերնետի առաջարկներից մեկին: Acer բրենդի սմարթֆոնների եւ պլանշետների համար գործում է մեկ տարվա երաշխիք»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

«XXI դարում անհնարին է պատկերացնել կյանքն առանց սմարթֆոնի: Եթե ցանկանում եք փոխել Ձեր հեռախոսը կամ ձեռք բերել նորը, վստահաբար հենց մեր սպասարկման կենտրոններում կարող եք գտնել Ձեզ ամենահարմար տարբերակը: Մեր շարժական կապի առաջարկների հետ համակցված սմարթֆոններն ու պլանշետները լավագույն ընտրությունն են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել սմարթֆոն եւ ստանալ զանգեր կատարելու եւ ինտերնետից օգտվելու գրավիչ սակագնե»,- ասել է Ucom ընկերության վաճառքի գծով տնօրեն Կարեն Շաբոյանը: