13:05 | 14.06.16 | Նորություններ | 3823

Մեկնարկում է «Ռոստելեկոմ»-ի «Բացօթյա էկրան» նախագիծը

«Ռոստելեկոմը»՝ Corn Pop Cinema-ի հետ համատեղ, իրականացնում է «Բացօթյա էկրան» ամառային նախագիծը՝ ընտանեկան հանգստի սիրահարների համար։

Հունիսի 15-ից սկսած՝ ամեն օր (բացի երկուշաբթի օրերից), ընկերությունը բոլոր կինոսիրահարների համար կազմակերպում է բացօթյա կինոդիտումներ Անգլիական այգում (Իտալիայի փողոց, Սունդուկյանի թատրոնի հարեւանությամբ)։

Նախագծի մեկնարկը կտրվի հունիսի 15-ին՝ ժամը 20։00-ին, Зверополис մուլտֆիլմի ցուցադրությամբ։

«Բացօթյա էկրան» նախագիծը ամառվա ամիսներին ցուցադրություններ է նախատեսում նաեւ Կապան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Իջեւան եւ Արմավիր քաղաքներում։

Մուտքն անվճար է։