13:09 | 13.06.16 | Նորություններ | 1476

Microsoft-ը գնում է LinkedIn-ը

Microsoft-ը կգնի LinkedIn սոցիալական ցանցը $26.2 մլրդ-ով:

Այս մասին պաշտոնապես հայտարարել է Microsoft-ը:

Ակնկալվում է, որ LinkedIn-ը կշարունակի պահպանել իր բրենդը, մշակույթը եւ անկախությունը: Ընկերության գործադիր տնօրենը եւս կշարունակի զբաղեցնել այդ պաշտոնը:

Նախատեսվում է, որ գործարքն ավարտին կհասցվի այս տարի: