09:03 | 01.06.16 | Նորություններ | 2994

    «Ղարաբաղ Տելեկոմ»-ը տեղեկացնում է համացանցի ծառայության վերականգնման մասին

    «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը հայտարարում է, որ տեղի ունեցած վթարային խափանումներից հետո համացանցի ծառայությունը վերականգնվել է: 

    Ընկերությունը հայցում է բոլոր բաժանորդների ներողամտությունը անհնարմարություն պատճառելու համար:

    Ընկերությունում նշել են, որ խնդիրը կապված էր սահմանում մալուխի վնասման հետ:

    «Թեեւ մենք չենք կարող երաշխավորել, որ նման վթարներ չեն կրկնվելու, սակայն կարող ենք վստահեցնել, որ ծառայության նման խափանումների առաջացման դեպքում անհապաղ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

    Ղարաբաղ Տելեկոմի թիմը շուրջօրյա աշխատանք է կատարում տեխնիկական մարտահրավերների պայմաններում ընկերության ծառայությունները բարձրակարգ որակով ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում: