11:59 | 24.05.16 | Նորություններ | 8061

Հայաստանյան «Ռոստելեկոմ»-ն ամփոփել է լրագրողական մրցույթի 1-ին փուլի արդյունքները

Մայիսի 24-ին «Ռոստելեկոմ» Հայաստանի վաճառքի եւ սպասարկման սրահում տեղի է ունեցել «Տեխնոլոգիաներ կյանքի համար-առավել հնարավորություններ» լրագրողների ամենամյա 5-րդ մրցույթի հայաստանյան փուլի արդյունքների ամփոփումը։

«Մեր օրերում շատ է կարեւորվում տեղեկատվական տեխնոլոգիաների դերը տարբեր ոլորտներում, ուստի ոչ միայն անհրաժեշտ, այլ շատ կարեւոր է լրագրողների կողմից նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության եւ մեկնաբանությունների տրամադրումը։ Հուսանք մեր լրագրողների նյութը կամ նյութերը այս տարի եւս կհաղթեն երկրորդ փուլում եւ նրանք հնարավորություն կստանան այցելելու Չինաստան եւ ծանոթանալու տեխնոլոգիական միջազգային նորույթներին»-նշել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Մրցույթի բոլոր մասնակիցները պարգեւատրվել են «Ռոստելեկոմի» սմարթբոքսերով՝ երեք ամսվա անվճար բաժանորդային վճարով։

Միջոցառման ընթացքում պատվոգրեր են հանձնվել առաջին փուլի բոլոր մասնակիցներին, իսկ առավելագույն միավորներ վաստակած մասնակիցները ստացել են հնարավորություն՝ երկրորդ փուլում մրցելու ռուսաստանյան հաղթող լրագրողների հետ:

Առաջին փուլում ներկայացված աշխատանքների համար առավելագույն միավորներ էն ստացել լրագրողներ Աննա Քեշիշյանը («Не выбрасывайте корки картофеля», «Արարատ» հ/ը), Վանուհի Ավագյանը («Армения стала серьезным конкурентом в платформе международных информационных технологий» «Երկիր Մեդիա» հ/ը), Իննա Վերլինսկայան («Новые ArmTab и Armphone вскоре появятся на армянском рынке»,  «Առկա» լ/գ):