08:16 | 10.05.16 | Նորություններ | 4441
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 10 համակարգիչ է տրամադրել սահմանամերձ Վահան գյուղի միջնակարգ դպրոցին՝ ժամանակակից մեթոդներով ուսումնական գործընթացը կազմակերպելու նպատակով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, երկու տարի առաջ դպրոցն ապահովվել է նաեւ գերարագ ինտերնետ կապով: Անվճար հիմունքներով էլ տրամադրվել է 3G Wi-Fi երթուղիչ: Ստեղծված նոր հնարավորություններից կօգտվի 155 աշակերտ:
Վահան գյուղը 2008-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: Արդեն հաստատված բյուջեի շրջանակում, ընկերությունը գյուղում ծրագիր է իրականացնելու նաեւ 2016-ին:
Ի դեպ, որպես պատասխանատվության դրսեւորում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կամավորության սկզբունքով, իր անձնական նախաձեռնությամբ եւ ֆինանսական միջոցներով, 10 համակարգիչ էլ տրամադրել է Լոռու մարզի Չկալով գյուղի դպրոցին: