05:41 | 02.05.16 | Նորություններ | 4427
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է .am տիրույթում տրամադրել հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման ծառայություն:
Այժմ, հատուկ ակցիայի շրջանակում, մինչեւ 2016թ. մայիսի 10-ը դոմենային անուններ կարելի է գրանցել տարեկան 8000 դրամով՝ նախկին 12000-ի փոխարեն, իսկ ոչ ռեզիդենտների համար՝ տարեկան 12000 դրամ՝ նախկին 20000-ի փոխարեն:
Դոմենային անուններ կարելի է գրանցել այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Երեւանի եւ մարզերի սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:
Ի դեպ, սկսած 2000 դրամ ամսավճարից, կարելի է օգտվել նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ հոսթինգի ծառայությունից, որի միջոցով հնարավոր է վիրտուալ սերվերի վրա տեղակայել վեբ կայք եւ այն հասանելի դարձնել համացանցում: