12:05 | 11.04.16 | Նորություններ | 4020

«ԱրմենՏել»-ը բաժանորդներին կոչ է անում զգուշանալ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) կոչ է անում բաժանորդներին զգուշանալ անհայտ ինքնությամբ բաժանորդների հաշվեկշռին «Լիցքավորի՛ր իմ հաշիվը» ծառայության միջոցով գումար փոխանցելուց կամ վերալիցքավորում կատարելուց՝ կարեկցանքից դրդված:

«Հավանական է` նման աջակցության խնդրանքով դիմող անձինք զբաղվում են խարդախությամբ»,- նշել են ընկերությունում:

Ընկերությունը նաեւ կոչ է անում բաժանորդներին հեռախոսային խոսակցության միջոցով տեղեկություններ չհաղորդել ԼՂՀ տարածքում գտնվող անձանց եւ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ:

«Անվտանգության նկատառումներից ելնելով` անհրաժեշտ է զգուշանալ հեռախոսային խոսակցության միջոցով նմանատիպ կամ ցանկացած այլ տեղեկատվություն տրամադրելուց, որը կարող է պարունակել ռազմական եւ երկրի անվտանգության հետ կապված գաղտնի տեղեկություններ»,- ասված է հաղորդագրությունում: