08:44 | 05.04.16 | Նորություններ | 3208

Ալեքսիս Օհանյանն Արցախին վերաբերող գրառում է կատարել

Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ գրառում է կատարել:



Նա հայ-թուրքական սահմանը պատկերող լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Այս պահին մտածում եմ Հայաստանում գտնվող իմ բոլոր քույրերի եւ եղբայրների մասին: Թող խաղաղությունը շուտ գա: Այս լուսանկարն արել եմ 2015թ. ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստան կատարած իմ վերջին այցի ժամանակ: Այստեղ պատկերվածը մի ժամանակ Հայաստան էր, իսկ հիմա՝ Թուրքիա»: