Ալեքսանդր Եսայանը
07:48 | 26.03.16 | Նորություններ | 1231
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 16-րդ տարեկան համագումարի շրջանակում միության նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը:
ԻՏՁՄ-ից տեղեկացրել են, որ վարչության անդամներ են ընտրվել «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «ՎՕԼՕ» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Մոնիտիս» ընկերության տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, «Լայմ Տեխ» ընկերության տնօրեն Գեւորգ Սաֆարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս Էյ Էմ» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Մակադամիան ԷյԱր» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Պրոքսիմուս ԴիԷյ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «Դ-Լինք Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Արմեն Շահնազարյանը, «Վեբ» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը, «Էս Էֆ Էլ» ընկերության տնօրեն Արսեն Գեւորգյանը:
«Զանգի Լայվքոմ» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի, ընտրվել է որպես վերստուգող: