13:25 | 23.03.16 | Նորություններ | 6372

Գործարկվել է «Viva» սակագնային պլանների շարքը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայություններ ներառող նոր սակագնային պլանների շարք, որը բաժանորդներին թույլ կտա զգալիորեն օպտիմալացնել հաղորդակցման ծախսերը:

Ֆիքսված գումարի դիմաց բաժանորդը ստանում է խոսելաժամանակ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ այլ, 374 97 բջջային եւ 374 47 ֆիքսված ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա, SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն եւ, իհարկե՝ շարժական գերարագ ինտերնետ:

«Viva» սակագնային պլանների առանձնահատկությունն այն է, որ բաժանորդն առաջարկվող տարբերակներից կարող է ընտրել իր հաղորդակցման կարիքներին առավելագույնս համապատասխանողը՝ ներառված ներցանցային, դեպի այլ ցանցեր եւ արտերկիր խոսելաժամանակի, գերարագ ինտերնետի նախընտրելի ծավալով, SMS հաղորդագրությունների նախընտրելի քանակով, եւ այս ամենը՝ մատչելի գումարի դիմաց: Բացի այդ, «Viva» սակագնային պլանի ցանկացած բաժանորդ կարող է հեշտությամբ անցում կատարել մեկ սակագնային պլանից մյուսին:

Սակագնային շարքի կոմերցիոն մեկնարկի օրը համընկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի՝ սպասարկման կենտրոն կատարած հերթական այցելության հետ: Այս անգամ նա այցելել էր Արտաշատի սպասարկման կենտրոն:

««Viva» սակագնային պլանների շարքը ձայնային ծառայություններն ու շարժական ինտերնետը մեկ փաթեթում առաջարկելու նոր մոտեցում է: Սակագնային պլանների նոր շարքը ճկուն է եւ առավելագույնս հարմարեցված բաժանորդի կարիքներին: Հարկ է նշել, որ բաժանորդն, ըստ նախընտրության, կարող է վճարել նախքան ծառայություններն օգտագործելը կամ օգտագործելուց հետո: Այսպիսով, նոր սակագնային պլանների շարքը վերացնում է սակագնային պլանների հետվճարային եւ կանխավճարային տարբերակներին բնորոշ  սահմանափակումները: «Viva»-ի մյուս առավելությունն էլ այն է, որ բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է մեկ տարբերակից անցում կատարել մյուսին՝ իր հայեցողությամբ եւ առանց սպասարկման կենտրոն այցելելու»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խոսելով մարզային սպասարկման կենտրոն այցելելու նպատակների մասին՝ Ռալֆ Յիրիկյանը նշել է. «Մարզային գրասենյակներ կատարվող այցելությունները նորություն չեն: Այցելում եւ շարունակելու եմ այցելել անսպասելիորեն, առանց նախազգուշացնելու, նաեւ՝ որպես հաճախորդ: Հաճախակի այցելությունների, հանդիպումների, ինչպես նաեւ վերաորակավորման դասընթացների նպատակն աշխատակիցների շրջանում այն համոզման շարունակական արմատավորումն է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման ոլորտի աշխատակիցը գտնվում է «առաջին գծում»  եւ պատասխանատու է ընկերության վարկանիշը բարձր պահելու համար, ինչպես օլիմպիական մարզիկը՝ երկրի համբավը բարձր պահելու համար»:

«Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթներ

Ծառայություն Viva 1500 Viva 2500 Viva 3500 Viva 5500 Viva 7500
Ակտիվացման գին
1500 դրամ   
2500 դրամ   
3500 դրամ
5500 դրամ
7500 դրամ
Ներցանցային խոսելաժամանակ
1500 րոպե
2500 րոպե   
3500 րոպե
5500 րոպե   
7500 րոպե
Խոսելաժամանակ
դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային
եւ 374 47 քաղաքային ցանցեր,
Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա *
0 0
50 րոպե
200 րոպե
350 րոպե
SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր
150
250
250
250
350
Ինտերնետ
1000 ՄԲ
2000 ՄԲ
3000 ՄԲ
5000 ՄԲ
10 000 ՄԲ

* (համարահավաքման ձեւաչափ՝ 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար])