08:37 | 16.03.16 | Նորություններ | exclusive 16312
Shadowmatic-ը հաղթել է Սան Ֆրանցիսկոյում այսօր կայացած International Mobile Gaming Awards 2016-ում՝ մրցանակի արժանանալով միանգամից երկու անվանակարգում:
Այս մասին Itel.am-ին ասել է Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը:
Նա տեղեկացրել է, որ Shadowmatic-ը հաղթել է «Լավագույն տեխնիկական նվաճում» եւ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգերում՝ հավելելով, որ «Լավագույն տեխնիկական նվաճում» անվանակարգում առաջադրված էին մի շարք հայտնի խաղեր, այդ թվում Need For Speed: No Limits խաղը:
2004-ից անցկացվող մրցանակաբաշխությունն ամեն տարի հավաքում է աշխարհի լավագույն մոբայլ խաղերը եւ դրանք ստեղծողներին: Այս մրցանակաբաշխության ժամանակ են առաջին անգամ ճանաչված դարձել այնպիսի խաղեր, ինչպիսիք են Angry Birds-ը, Infinity Blade-ը, Edge-ը, Candy Crush-ը:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Ամստերդամում կայացած Indie Prize Awards-ի շրջանակում Shadowmatic-ը հաղթող էր ճանաչվել Best Game Art անվանակարգում:
Երեւակայությունը զարգացնող Shadowmatic 3D փազլային խաղը թողարկվել է 2015թ. հունվարին հայկական համակարգչային գրաֆիկայի շուկայի երկարամյա առաջատար Triada Studio ընկերության կողմից: Խաղը հասանելի է 13 լեզուներով, այդ թվում՝ հայերեն:
2015թ. հունիսին Shadowmatic-ն արժանացել էր Apple Design Awards մրցանակին: