13:12 | 01.02.16 | Նորություններ | 5165

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծածկույթի քարտեզը հասանելի է հանրությանը

    ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014թ. ապրիլի 2–ին ընդունած N70Ն որոշման համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված են ընկերության շարժական կապի ծածկույթով ապահովված եւ ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկը, ինչպես նաեւ ծածկույթով ապահովված բնակավայրերում կիրառվող համապատասխան տեխնոլոգիաների ու մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

    Տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

    Ընկերությունում հիշեցրել են, որ տվյալ տեղեկությունները հասանելի են նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում: