Արտակ Աբրահամյանը
Արամ Մխոյանը
Գոռ Կարապետյանը
13:06 | 15.01.16 | Հոդվածներ | exclusive 11025
Հայ մասնագետների մշակած «Հաշվիչ» (Calculator (APPA)) հավելվածը ներառում է ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարի, տրանսպորտային միջոցների գույքահարկի եւ տեխզննման հաշվիչները։
Հավելվածի հեղինակներն են Արտակ Աբրահամյանը եւ Արամ Մխոյանը։ Հավելվածի զարգացման եւ առաջխաղացման ուղղությամբ ներկայում աշխատում է Simple Solutions-ի թիմը:
Itel.am-ի հետ զրույցում Simple Solutions-ի թիմի ղեկավար Գոռ Կարապետյանը պատմել է, որ հավելվածի թիրախում են ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներ ունեցող անձինք, ինչպես նաեւ ԱՊՊԱ ոլորտում աշխատող ապահովագրական գործակալները։
Նրա խոսքով՝ նախատեսվում է մոտ ապագայում ավելացնել նաեւ բնապահպանական (CO) վճարի հաշվիչը։
«Մեկ ամսից ավելի է, ինչ հավելվածը գործարկվել է եւ արդեն 500-ից ավելի ներբեռնում ունի։ Հավելվածի ստեղծման շարժառիթ է հանդիսացել այն, որ Android օպերացիոն համակարգի համար նման հավելված գոյություն չուներ, իսկ պահանջարկ կար: Պլաններ կան հետագայում պատրաստելու հավելվածի iOS տարբերակը, քանի որ վերջինիս օգտագործողները նույնպես մեծ թիվ են կազմում ՀՀ-ում»,- ընդգծել է Գոռ Կարապետյանը:
Նարինե Դանեղյան