15:36 | 28.12.15 | Նորություններ | 4334
ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցության արդյունքում բարելավվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ջրամատակարարման համակարգը:
Վերակառուցվել եւ ցանկապատվել է գետային ջրընդունիչը: Տեղադրվել են նոր փականներ: Կառուցվել եւ ջրընդունիչից մինչեւ օրվա կարգավորման ջրամբար (ՕԿՋ) է հասցվել 6550 մ երկարությամբ ջրատարը:
ԱՄՆ ՄԶԳ-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցության արդյունքում Հայաստանի չորս գյուղում, այդ թվում՝ Արմավիրի մարզի Արազափ եւ Լուկաշին, ինչպես նաեւ Տավուշի մարզի Արծվաբերդ եւ Բերքաբեր գյուղերում 2014-2015թթ. ընթացքում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրեր՝ օգնելու համայնքներում ջրամատակարարման եւ բնակչության բարեկեցության ապահովմանը:
Վերոնշյալ աջակցության շահառուների թիվը կազմում է շուրջ 7000: