17:58 | 24.12.15 | Նորություններ | 3216

Ներկայացվել են «ՄՏՍ պլանշետ»-ի ավելի մեծ փաթեթներ

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ պլանշետ» ինտերնետային սակագնային պլանի ընթացիկ եւ նոր բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանում են գերարագ ինտերնետի ավելի մեծ՝ 10 ԳԲ ծավալով փաթեթ՝ 7 ԳԲ-ի փոխարեն, իսկ գերարագ փաթեթը սպառելուց հետո՝ ներբեռնման առավել մեծ՝ 1 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ՝ 512 Կբիթ/վրկ փոխարեն:

Սակագնային պլանի ամսավճարն անփոփոխ է:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար ընդլայնում է իր՝ Հայաստանում ամենահզոր 3.5G ցանցը եւ միակ 4G ցանցը՝ անհատ եւ կորպորատիվ հաճախորդների համար ապահովելով ավելի ընդարձակ ծածցույթ, ինտերնետի ավելի բարձր արագություն եւ ծավալ, ինչպես նաեւ կապի ավելի բարձր որակ: Մեր բաժանորդներին գործարար հաղորդակցության եւ ժամանցի առավել լայն հնարավորություններ ընձեռելու նպատակով՝ այժմ նույն ամսավճարի դիմաց «ՄՏՍ պլանշետ» ինտերնետային սակագնային պլանի թե ընթացիկ, եւ թե նոր բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանում են գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթ, իսկ գերարագ փաթեթը սպառելուց հետո՝ ներբեռնման առավել մեծ արագությամբ ինտերնետ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը»: