16:53 | 18.12.15 | Նորություններ | 8426

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն է բացվել «Դալմա Գարդեն Մոլ»-ում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոն է բացվել «Դալմա Գարդեն Մոլ»-ում:

Սպասարկման կենտրոնը գործելու է շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 10:00-ից 22:00-ը:

 «ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես փորձում է հասանելի լինել իր բաժանորդներին՝ որտեղ էլ նրանք գտնվեն: Մենք աշխատում ենք, որպեսզի մեր ապրանքատեսակները եւ ծառայություններն առավելագույնս հասանելի լինեն բաժանորդներին՝ ամենանպատակահարմար վայրերում: Երեւանի խոշորագույն առեւտրի կենտրոններից մեկում՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ում բացված սպասարկման կենտրոնը համալրում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների լայն ցանցը: Մենք մշտապես հավատարիմ ենք բաժանորդների սպասարկման լավագույն որակ եւ առաջնակարգ ապրանքատեսակներ ու ծառայություններ ապահովելու ռազմավարությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: