Հայաստանում Beeline-ի գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը
15:35 | 04.12.15 | Նորություններ | 3280
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր հայտարարել է, որ մոտ ապագայում ընկերությունը ծրագրում է փոփոխել ռոումինգի բազային սակագները:
Այս մասին Անդրեյ Պյատախինը հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը, որի ընթացքում ամփոփել է 2015թ. գործունեությունը:
«Ռոումինգի բազային սակագների փոփոխությունը պլանավորում ենք արդեն մոտ ժամանակներս: Մեր կողմից մեր հաճախորդների համար ոչ միայն փոխում ենք սակագինը, այլեւ այլ երկրների օպերատորներին հնարավորություն ենք տալիս այստեղ բերել իրենց հաճախորդներին՝ ավելի քիչ ծախսերով: Այդպիսով նրանք կկարողանան Ռուսաստանից, Ղազախստանից իրենց հաճախորդներին այստեղ առաջարկել լրիվ այլ սակագներ: Շարժվում ենք առանց ռոումինգի հարթության ձեւավորման ուղղությամբ»,- հայտարարել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենը:
Մյուս կողմից, նա ընդգծել է, որ ներկայում չի կարող խոսք գնալ ռոումինգի ամբողջական վերացման մասին: Նրա խոսքով՝ Beeline-ը, ամեն դեպքում, իր հաճախորդներին առաջարկելու է ռոումինգի լավագույն գները: