18:02 | 26.11.15 | Նորություններ | 1776

Ավարտվել է ՏՏ ոլորտի 2015թ. շախմատի մրցաշարը

Ավարտվել է «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության եւ Հայաստանի Շախմատի ակադեմիայի նախաձեռնած՝ ՏՏ ոլորտի ընկերությունների 2015թ. շախմատի ամենամյա մրցաշարը:

Մասնակիցները մրցել են 2 օր: Առաջին օրը տեղի է ունեցել 4, իսկ 2-րդ օրը՝ 3 խաղ:

Գրանցվել են հետեւյալ արդյունքները՝

-1-ին տեղ՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության 1-ին թիմ,
-2-րդ տեղ ՝«Գինոսի Ըփարթմենթս»,
-3-րդ տեղ՝ «ԲեթԿոնստրակտ» ընկերության 1-ին թիմ:

Մրցաշարի առաջատարներն էին՝
1.    Արմեն Անթինյան («ԲեթԿոնստրակտ»)
2.    Համազասպ Վարդանյան («Ֆայմթեք»)
3.    Հայկ Ավդալյան («Հեդսենս»)

Մրցաշարի կազմակերպիչները հույս են հայտնել, որ խաղը կդառնա առավել պոպուլյար, եւ մասնակից ընկերությունների քանակը կավելանա 2016թ. մրցաշարի ժամանակ: