14:04 | 10.11.15 | Ամենանորաձեւ IT գրասենյակները | exclusive 39775
Հարմարավետ գրասենյակը յուրաքանչյուր ընկերության հաջողության գրավականն է: Որքան լավն են գրասենյակային պայմանները, այնքան ավելի հեշտ եւ արդյունավետ է ստեղծագործելը:
Աշխարհում, որպես կանոն, տեխնոլոգիական ընկերություններն ունեն ամենանորարար գրասենյակները: Հայաստանում եւս, ՏՏ-ի զարգացմանը զուգահեռ, ավելանում է դրանց թիվը:
Itel.am-ն այս շարքում ներկայացնում է Հայաստանում գործող՝ նոր եւ համարձակ լուծումներով ՏՏ գրասենյակները:
Aria Innovation Technologies-ը հիմնադրվել է Երեւանում 2013թ.: Ընկերության հիմնական պրոդուկտներն են BlackCar եւ Aria/Realty հավելվածները:
BlackCar-ը Հայաստանում առավել ճանաչված է կորպորատիվ հաճախորդների ոլորտում: Այն հնարավորություն է տալիս պատվիրել մոտակայքում գտնվող բարձր դասի սեւ ավտոմեքենաներ, իսկ Aria/Realty-ն նախատեսված է անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվելու համար:
Ընկերության գրասենյակը տեղակայված է Երեւանի սրտում
Ընկերությունում 20 մարդ է աշխատում
Եթե ցանկանում եք պատվիրել շքեղ սեւ մեքենա, ապա ժամանակավոր կասեցումից հետո արդեն հունվարից AppStore-ից կարող եք ներբեռնել BlackCar հավելվածը
BlackCar-ի լոգոտիպները գրասենյակում ամենուր են
Դիզայների աչքից չեն վրիպել նաեւ բարձերը
Aria/Realty-ն ընկերության մյուս պրոդուկտն է, որը հնարավորություն է տալիս օնլայն զբաղվել անշարժ գույքի առք ու վաճառքով: Առաջիկայում այն կհայտնվի AppStore-ում
Հայաստանում համատեղ գրասենյակների (shared office) մշակույթ ստեղծելու նպատակով շուտով ընկերությունը Երեւանում իր գրասենյակի դիզայնի նմանությամբ տարածքներ կստեղծի, որտեղ հնարավոր կլինի վարձել սեղան կամ անկյուն եւ աշխատել այլ ընկերությունների հետ միասին՝ ավելի հարմար պայմաններով
Ժամանակի մասին միշտ պետք է հիշել
Aria-ի «կախովի այգիները» :)
Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի