12:12 | 29.10.15 | Նորություններ | 2608

    Նոյեմբերի 13-ին Դիլիջանում կմեկնարկի Բիզնես ինովացիոն ֆորում 2015-ը

    Նոյեմբերի 13-14-ը Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայզ» համալիրում կկայանա Բիզնես ինովացիոն ֆորում 2015-ը:

    Ֆորումն անցկացվելու է «Հայաստանը`20.18» խորագրի ներքո, այն է` 2018թ. դրությամբ երկիրը դասել 20 ամենանորարար երկրների շարքում:

    Ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ) հայտնել են, որ ակնկալվում է շուրջ 200 մասնակցի ներկայություն:

    Ինովացիոն ֆորումի հիմնական ուղղություններն են՝ նորարարական էկոհամակարգեր, կրթությունը աշխարհում, էլեկտրոնային առեւտուր, նորաստեղծ ընկերություններ եւ նորարություններ: