08:50 | 24.10.15 | Նորություններ | 1655

    Վիվասել-ՄՏՍ-ը եւ Lsoft-ը «Մերկուրի» մրցանակ են ստացել

    Երեւանում կայացել է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի» ավանդական մրցանակաբաշխությանը:

    ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Մերկուրի» մրցանակ է հանձնել 5 անվանակարգում լավագույնը ճանաչված ընկերությունների ղեկավարներին.

    «Շարժական կապի առաջատար օպերատոր» անվանակարգում՝ «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին;

    «Ֆինանսաբանկային համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բնագավառում առաջատար ընկերություն» անվանակարգում՝ «LSoft» ընկերության տնօրեն Լարիսա Լալայանին;
     
    «Լավագույն վճարային համակարգ» անվանակարգում՝ «Telcell» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանին;

    «Հայրենական լավագույն ապրանքանիշ» անվանակարգում՝ «Էլբատ» ընկերության նախագահ Սամվել Աբրահամյանին;

    «Ժողովրդական բանկ» անվանակարգում՝ «Յունիբանկ» ԲԲԸ վարչության անդամ, ֆինանսական տնօրեն Գոհար Գրիգորյանին:

    Ընդհանուր առմամբ «Մերկուրի» մրցանակ է շնորհվել 25 անվանակարգում: