13:55 | 23.09.15 | Նորություններ | 820

Instagram-ի օգտատերերի թիվը 400 մլն է

Այսօր Instagram-ը հայտարարել է, որ հատել է 400 մլն օգտատիրոջ սահմանը:

«Երբ Instagram-ը 5 տարի առաջ գործարկվում էր, 400 մլն օգտատեր ունենալու հեռանկարը հեռավոր երազանք էր թվում»,- ասված է Instagram-ի թիմի տարածած հաղորդագրությունում:

300-ի մլն օգտատիրոջ սահմանը հավելվածը հատել էր ընդամենը 9 ամիս առաջ:

«Մեր համայնքն այսօր դարձել է շատ ավելի գլոբալ: Օգտատերերի ավելի քան 75 %-ը բնակվում է ԱՄՆ-ից դուրս: Ողջունում ենք բոլոր նոր օգտարերերին»:

Ընկերությունում նշել են, որ վերջին 100 մլն օգտատերերի ավելի քան կեսը բնակվում է Եվրոպայում եւ Ասիայում, իսկ ամենաշատ Instagrammer-ներ ավելացել են Բրազիլիայում, Ճապոնիայում եւ Ինդոնեզիայում:

Ներկայում Instagram-ում օրական շուրջ 80 մլն լուսանկար է հրապարակվում: