12:41 | 19.09.15 | Նորություններ | 3639

Beeline-ն աջակցում է դպրոցականների համակարգչային գրագիտության բարձրացմանը

Beeline-ի աջակցությամբ «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության ուսումնական կենտրոնում բացվել է համակարգչային դասարան: Համագործակցության շրջանակում ընկերությունը նաեւ բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտներին խրախուսելու նպատակով կնվիրի պլանշետներ եւ հեռախոսներ:     

«Beeline-ի սոցիալական ռազմավարության ծրագրերում առանցքային տեղ են զբաղեցնում երեխաներին ու երիտասարդներին ուղղված ծրագրերը, որոնք օգնում են  փոխել նրանց կյանքը դեպի լավը։ Այսօր համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ կրթության զարգացման համար բազմաթիվ նոր հեռանկարներ են բացվում, եւ մենք ուրախ ենք, որ այս լսարանի շնորհիվ ուսումնական կենտրոնի սաներին ընձեռվում է նման հնարավորություն», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ուսումնական կենտրոնի սաների եւ աշխատակազմի կողմից շնորհակալություն ենք հայտնում Beeline-ին՝ կենտրոնի կրթական ծրագրերին նպաստելու համար», - նշել է Նունե Եսայանը: