Ռաֆայել Աբրահամյանը
10:52 | 01.09.15 | Նորություններ | 2674
Ռաֆայել Աբրահամյանը նշանակվել է ռուսական Rambler&Co մեդիա հոլդինգի գործադիր տնօրեն:
Rambler-co.ru-ի փոխանցմամբ, Ռաֆայել Աբրահամյանը պատասխանատու է լինելու ընկերության օպերացիոն եւ ռազմավարական զարգացման համար՝ կենտրոնանալով հատկապես նոր նախագծերի արդյունավետ եւ արագ մեկնարկի վրա:
«Վերջին երկու տարիների ընթացքում ես բավական մեծ ներգրավվածություն եմ ունեցել Rambler&Co ընկերությունների խմբի բիզնեսում՝ որպես ղեկավարող ընկերության ներկայացուցիչ եւ տնօրենների խորհրդի անդամ: Օպերացիոն կառավարման անցնելն ինձ համար հետաքրքիր մարտահրավեր է, բայց միաժամանակ տրամաբանական հաջորդ քայլ: Ընկերությունն ունի հավակնոտ նպատակներ, եւ ես ուրախ կլինեմ առավելագույն ջանքեր գործադրել դրանց իրականացման համար, հատկապես, որ ինձ օգնելու են ընկերության աշխատակիցները, որոնք ապացուցել են նույնիսկ այսօրվա անհանգիստ շուկայի պայմաններում հաջողության հասնելու իրենց կարողությունը»,- նշել է Ռաֆայել Աբրահամյանը:
2012թ. Ռաֆայել Աբրահամյանը տնօրինել է A&NN խմբի տեխնոլոգիական եւ ինտերնետ ակտիվները: Հենց այդ հիմնադրամն է ղեկավարում ձեռնարկատեր Ալեքսանդր Մամուտի բոլոր ակտիվները՝ մասնակցելով СУП Медиа եւ Рамблер-Афиша հոլդինգների միաձուլման գործարքին, ինչի արդյունքում էլ ձեւավորվել է Rambler&Co ընկերությունների խումբը:
Ռաֆայել Աբրահամյանն ավարտել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, ունի ՌԴ Ֆինանսական ակադեմիայի տնտեսագիտության, ինչպես նաեւ HEC Paris բիզնես դպրոցի Master of Science in Finance-ի մագիստրոսի աստիճան: