12:03 | 28.08.15 | Նորություններ | 4287

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծառայություններ է մատուցում ԿԲ-ի՝ Դիլիջանի հյուրատանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՀ Կենտրոնական բանկի՝ Դիլիջանում գտնվող հյուրատանը սկսել է մատակարարել լայնաշերտ ինտերնետի, IP հեռախոսակապի եւ IP հեռուստատեսության ծառայություններ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ այդ ծառայությունների շնորհիվ այցելուները կարող են օգտվել «օպտիկամանրաթելային ապահով եւ հուսալի ուղիներով մատուցվող IP-ի հիման վրա գործող ծառայությունների փաթեթից»:

«Նոր սերնդի IP հաղորդակցության ծառայությունների մատուցումը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի երկարաժամկետ բիզնես ռազմավարության մաս է կազմում՝ միտված շուկայի դիվերսիֆիկացմանը:  Այս լուծումն իր հերթին պայմանավորված է տեղեկատվական մեկ ընդհանուր միջավայրում ստացիոնար ու շարժական սարքերը, ինչպես նաեւ հեռուստատեսությունը կոնվերգենտ լուծումների միջոցով միավորելու աճող միտումներով»,- ասված է հաղորդագրությունում: